Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստացվում է, որ իրենք ինչ ուզում՝ անում են» (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia1

Մեկ շաբաթ առաջ կառավարության շենքի մոտ ոստիկանների եւ խաղաղ պայմաններում մահացած մայրերի միջեւ  տեղի ունեցած միջադեպը իրավական գնահատական չի ստացել։  Որդեկորույս ծնողներին ընդունել է Երեւան քաղաքի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, բայց զարգացում չի եղել։ «Իմ վրա էլ ոստիկանը թքեց ու շարքից իրան հանեցին, ասեցի բերեք էդ տեսախցիկը, որ նայենք, խոստացավ, որ պետք է երկուշաբթի բերեն տեսախցիկը, որ լիարժեք նայենք։ Առ էսօր ինքը էդ տեսախցիկը չբերեց, մեզ էլ չկանչեց, ստացվում է, որ իրենք ինչ ուզում՝ անում են»,-ասում է զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։ akcia Մարտունու բնակիչ Հենզել Աբրոյանին այլ խնդիր էր բերել   Երեւան։ Դեռ 2003 թ-ին «ՄԳ հաուզինգ» ընկերությանը 40 հազար դոլար է վճարել՝ Երեւանում նորակառույց բնակարան ձեռք բերելու համար։ Սակայն բնակարանները դեռ չկառուցած՝ սեփականատերը մահացել  է։ «Երկու բնակարան էր կառուցվում, սեփականատիրոջ մահից հետո ընկերությունը եւ բնակարանները ձեռք բերեցին Հովիկ Աբրահամյանը եւ Հայկ Դավթյանը։  Հիմա ոչ միայն բնակարան մեզ չեն տալիս, այլ նաեւ մեր գումարները, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներով հաստատված մեր գումարները չեն տալիս»,-նշեց Հենզել Աբրոյանը։ Դեռ մեկ շաբաթ առաջ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նամակով դիմել էին վարչապետին՝ խնդրելով հետաձգել ընկերության սնանկության գործընթացը։ Նամակը կառավարությունից ուղարկվել էր էներգետիկայի նախարարություն։ Սակայն այստեղ էլ նաիրիտցիներին չեն ընդունել եւ ընթացքի վերաբերյալ որեւէ տեղեկություն չեն հաղորդել։ «Հետո ճանապարհին իմացանք, որ նամակն ուղարկել են սնանկության կառավարչին։  Մենք ձեզ ենք ուղարկում , որ ժամանակ տաք պարտքերը մարելու ժամանակացույց կազմենք, ինչի՞ եք ուղարկում սնանկացման։ Սյսինքն, ամեն ինչ ականջի ետեւ են գցում»,-ասաց նաիրիտցիների համակարգող խորհրդի անդամ Կարինե Շահվերդյանը։ Նամակը, որ ուղարկվել էր կառավարությանը, ստորագրել էին նաեւ ընդդիմադիր 12 կուսակցություններ։