Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի չեմպիոնը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին

Սպորտ
sport-chess-iran

Իրանում անցկացվող շախմատի «Ֆիրդուսիի գավաթ»-ի խաղարկությունում հաջող է հանդես գալիս Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը: Մեր գրոսմայստերն արդեն կայացած 4 տուրերում տարել է չորս անընդմեջ հաղթանակ եւ շարունակում է ընթանալ մրցաշարի առաջատարների խմբում: Վերջին պարտիայում Հովհաննես Գաբուզյանը պարտության է մատնել ադրբեջանցի միջազգային վարպետ Լոգման Գուլիեւին: Մեր մյուս շախմատիստը՝ Հրայր Սիմոնյանը, չորս հնարավորից վաստակել է 3,5 միավոր եւ առայժմ բաժանում է 12-28-րդ տեղերը: Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանը սեւերով կմրցի սլովակցի գրոսմայստեր Միլան Պաշերի հետ, իսկ Հրայր Սիմոնյանը սպիտակներով կհանդիպի կանանց գրոսմայստեր, ֆրանսուհի Անդա Սանֆրանսկայի հետ: