Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կձևավորվի զինծառայողների վնասի հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը

Պաշտոնական
vigen2

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համաձայն՝ ՀՀ կառավարությունը նշանակում է խորհրդի ինն անդամներից երեքին: Ինպես նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որոշմամբ առաջարկվում է դեռևս նշանակել երկու անդամ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին: «Երրորդ տեղն առաջարկում ենք այս պահին չլրացնել և ԱԺ ընտրություններից հետո պաշտոնապես առաջարկություն ներկայացնել Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, որպեսզի երրորդ ներկայացուցիչը կառավարության կողմից նշանակվի ընդդիմադիր խմբակցությունից»,-նշել է Դավիթ Հարությունյանը: Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝   ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարարության Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության փոխարեն  ՀՀ կառավարության աշխատակազմում համանման  գործառույթներով օժտված բաժին ստեղծելու նպատակով: Նշված վարչությունը հանդիսանալով նախարարության  զորահավաքային մարմինը, միաժամանակ իրականացնում էր երկրի զորահավաքային նախապատրաստության պետական քաղաքականության մշակման գործառույթներ, որը և փոխանցվել է ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ստեղծվող բաժնի կողմից իրականացվող գործառույթների շարքին: