Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ դաշինքը հրապարակեց ցուցակը. ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
zurabyan-1

ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ դաշինքի համապետական եւ տարածքային ցուցակները ներկայացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Ըստ այդմ՝  13 ընտրական տարածքներում դաշինքը ներկայացրել է 133 թեկնածու, համամասնականով՝ 140։ «Կենտրոնում ճակատամարտի գնալու եմ ես,- տեղեկացրեց Լեւոն Զուրաբյանը։- Այստեղ կունենանք 14 թեկնածու, կունենանք ռեկորդ կանանց մեծամասնության առումով` 8 թեկնածու, Արարատում կառաջադրվի Վահագն Բեհլերյանը, Արագածոտնում՝ Մյասնիկ եւ Վարդան Մալխասյանները։ Ցուցակում ունենք 9 քաղբանտարկյալ, որը հպարտանալու առիթ է, տասնյակից ավելի ազատամարտիկներ կան։ Ազգային փոքրամասնությունների առումով ունենք ասորի, եզդի, քուրդ, եւ երկու ռուս թեկնածու»։ ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ դաշինքի համապետական ցուցակի առաջին 22 հորիզոնականները. 1.Լեւոն Տեր-Պետրոսյան (ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ) 2. Ստեփան Դեմիրճյան (ՀԺԿ նախագահ) 3. Լեւոն Զուրաբյան (ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի շտաբի ղեկավար) 4. Զոյա Թադեւոսյան (տնտեսագետ) 5. Արամ Մանուկյան (ՀԱԿ խմբակցության քարտուղար) 6. Գագիկ Ջհանգիրյան (ՀԱԿ պատգամավոր) 7. Վահագն Խաչատրյան (Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ) 8. Լիդա Մելիքյան (ՀԱԿ-ի Արաբկիրի կառույցի ղեկավար) 9. Դավիթ Մաթեւոսյան (նախկին պատգամավոր, կլինի Սյունիքում տարածքային ցուցակում) 10. Ստեփան Մինասյան (ՀԺԿ վարչության քարտուղար, կլինի ՀԺԿ-ի ներկայացուցիչը համատեղ շտաբում) 11. Գրիգորի Գրիգորյան (Հանրապետական հիվանդանոցի տնօրեն, ՀԱԿ-ի վարչության անդամ) 12. Լուսնիե Չալաբյան (ՀԺԿ, գործարար) 13. Հակոբ Հակոբյան (ՀԱԿ) 14. Մյասնիկ Մալխասյան (ազատամարտիկ) 15. Սամվել Աբրահամյան (ՀԱԿ քարտուղար) 16. Նարինե Հովհաննիսյան 17. Ավետիս Ավագյան (Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն) 18. Ռոլանդ Ավետիսյան (ՀԺԿ) 19. Վլադիմիր Կարապետյան (ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ, ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժմբի անդամ) 20. Սոֆյա Յորդեկյան (ՀԱԿ-ի Երեւանի Կենտրոնի կառույցի ղեկավար) 21. Արման Մուսինյան (ՀԱԿ-ի խոսնակ) 22. Արեգ Գեւորգյան (երիտասարդ ակտիվիստ) [caption id="attachment_1520939" align="alignnone" width="700"]MP Levon Zurabyan gave a press conference at the 'Armenian National Congress' party's central office MP Levon Zurabyan gave a press conference at the 'Armenian National Congress' party's central office[/caption]