Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական ուժերը չեն շտապում ԿԸՀ

Քաղաքականություն
kyh-2

Հայաստանի քաղաքական ուժերը չեն շտապում փաստաթղթեր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին նրանք կարող էին հայտնել փետրվարի 6-ից սկսած։ Այսօր փաստաթղթեր ներկայացնելու վերջին օրն է։ Ժամը 13։00-ին սպասվում է «Հայկական վերածնունդ» և ՀԱԿ կուսակցությունների ներկայացուցիչների ասուլիսը։ Նրանք, հավանաբար, լրագրողների հետ հանդիպումից հետո կներկայանան ԿԸՀ։ ԵԼՔ֊ը ԿԸՀ ներկայանալու նախնական ժամ էր հայտարարել 12.00-ն, սակայն դեռ չեն եկել։ Ակտիվություն սպասվում է 16:00 ֊ից հետո։ Մինչ քաղաքական ուժերը կներկայանան ԿԸՀ, այստեղ լրագրողներն են հարմարավետ դիրքավորվել։