Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում ինտերնետային գովազդը արագ տեմպերով զարգանում է (տեսանյութ)

Բարձր տեխ.
digi

«Հայաստանում ինտերնետ չափումներ չկան, ինչը որոշակի խոչընդոտ է, որպեսզի միջազգային ընկերությունները լուրջ բյուջեով ինտերնետային գովազդ տեղադրեն այստեղ»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում  «Թվային օր. Mail. ru/ Digital Day.Mail.ru» կոնֆերանսի մեկնարկին ասաց Digisales ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանը: «Կոնֆերանսը նպատակ ունի բիզնեսի ներկայացուցիչներին ծանոթացնել Mail Group-ի թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի աջակցման գործիքակազմի հետ, ինչպես նաև կիսվել սեփական փորձով և հաջողության պատմություններով»,-ասաց Արսեն Սուլթանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում ինտերնետային գովազդը արագ տեմպերով զարգանում է, քանի որ գովազդատուներն արդեն հասկանում են, որ դա բավականին էֆեկտիվ և ճշգրիտ է աշխատում: «Հիմնականում հայկական ընկերություններն են ինտերնետային գովազդ տեղադրում, արտասահմանյան ընկերությունները կամ դրանց ներկայացուցչություններն այդքան ակտիվ չեն, քանի որ իրենք գովազդ տեղադրում են՝ ելնելով  որոշակի չափագրումներից, որոնք, ցավոք, Հայաստանում չկան»,-ասաց Սուլթանյանը՝ հավելելով, որ Հայաստանի բնակչության 67 տոկոսն օգտվում է համացանցից: Ինչ վերաբերում է Mail Group-ի գործիքակազմին, Արսեն Սուլթանյանն առանձնացրեց My Target համակարգը, որը լսարանի  300-ից ավելի սեգմենտավորում ունի. «Ոչ միայն սեռա-տարիքային, այլև՝ ըստ եկամտի ծավալի, աշխատանքի ոլորտի և այլն»: