Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանյան հանդիսատեսին սպասվում են անակնկալներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
logo

«Միայն փողով փառատոն չեն անում։ Անընդհատ ասում ենք մենք աղքատ երկիր ենք, բայց արի ու տես հարուստ Ադրբեջանը չունեցավ նման երաժշտական փառատոն։ Փորձեցին ստեղծել  Ռոստրոպովիչի անունը կրող փառատոն, որն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ»,- վստահեցնում է «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի հիմնադիր-տնօրեն, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը։ Պարոն Ռոստոմյանի համոզմամբ, մշակութային տուրիզմի զարգացման առաջին գործոնը հեղինակավոր փառատոններն են։  Փառատոնները նաև լավագույն միջոցն են խոսքը աշխարհին հասցնելու։ «Երևանյան հեռանկարները» ստեղծման օրից մինչ օրս հրավիրել է միմիայն բարձրագույն կարգի երաժիշտների։ Այս տարի էլ երևանյան հանդիսատեսին փառատոնի շրջանակներում սպասվում են անակնկալներ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Ջոշուա Բել, Պինկաս Ցուկերման։ Մանրամասները տեսանյութում