Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք այս տարի ազատվելու ենք բոլոր ընդհակառակներից. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
unnamed-35-2

Փետրվարի 15-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով մարզի ոստիկանության աշխատանքի արդյունքները, ընդգծեց այն գլխավոր սկզբունքները, որոնց իրագործման դեպքում կապահովվի արդյունավետ իրավապահ գործունեություն: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանի աշխատանքի առաջնահերթություններին՝ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի պահպանում, մասնագիտական բարձր որակների ապահովում, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդում: unnamed-37 Ոստիկանության պետը կրկին հիշեցրեց, որ ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդումը հնարավոր է միայն արժանապատիվ ու պրոֆեսիոնալ ծառայությամբ, օրենքով վերապահված ոստիկանական իրավասությունների լիակատար իրագործումով: Վլադիմիր Գասպարյանը առանձնացրեց նաև ոստիկանության դերը, խնդիրներն ու գործառույթները առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում: Ոստիկանության պետը կարևորեց հատկապես ընտրացուցակները վերջնական  տեսքի բերելու խնդիրը և պահանջեց անհապաղ սկսել աշխատանքն այդ ուղղությամբ: unnamed-36 Ծառայության ընթացքում ծագող խնդիրների ու դրանց լուծման ուղիների մանրամասն և առարկայական քննարկումից հետո  Վլադիմիր Գասպարյանը համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ տվեց խորհրդակցության մասնակիցներին: