Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիոնել Մեսին՝ «Բարսելոնայի» թուլության մարմնավորում

Սպորտ
sport-mesi

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում իսպանական «Բարսելոնայի» Փարիզի «ՊՍԺ»-ից 0:4 խոշոր հաշվով կրած պարտությունը մասնագետները հիմնականում բացատրում են կատալոնյան ակումբի հարձակվող Լիոնել Մեսիի թույլ խաղով: Հանդիպման վիճակագրությունից պարզվել է, որ արգենտինացի ֆուտբոլիստը մասնակցելով ամբողջ խաղին, մրցակցի տուգանային հրապարակում ոչ մի անգամ չի տիրել գնդակին: Նման բան առաջին անգամ է կատարվել նրա կարիերայում: Լիոնել Մեսին 18 անգամ գնդակը կորցրել է խաղի ժամանակ, ընդ որում մի դեպքում «ՊՍԺ»-ն արագ հակագրոհ է կազմակերպել եւ գրավել է «Բարսելոնայի» դարպասը: Ընդհանուր առմամբ կատալոնյան թիմը ընդամենը մեկ ուղիղ հարված է կատարել դարպասին, որով վեց անգամ զիջել է մրցակցին: «Բարսելոնան» դեռ կարող է շտկել գործերը, սակայն դրա համար Լիոնել Մեսին եւ նրա թիմակիցները պետք է պատասխան խաղում լիգայի նոր ռեկորդ սահմանեն: Բանն այն է, որ մրցաշարում դեռեւս ոչ մի ակումբի չի հաջողվել ռեւանշի հասնել առաջին խաղում 0:4 հաշվով պարտվելուց հետո: