Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրի-Երևան ուղևորափոխադրող գնացքի ուղևորները չեն հասել Երևան (տեսանյութ)

Մարզեր
e9e6b87ba8f94e8d6ad2387aec7b604a

Այսօր Գյումրի-Երևան երկաթգծի մի հատվածում բեռնատար գնացքի վագոններից մեկի անվազույգը դուրս է եկել ռելսերից, ինչի պատճառով այդ հատվածը որոշ ժամանակով փակվել է՝ խափանելով երկաթգծի աշխատանքը: Դեպքի հետևանքով Գյումրի-Երևան ուղևորափոխադրող գնացքի ուղևորները չեն հասել Երևան, այլ վերադարձել են Գյումրի: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Գյումրի գծային կայարանների միավորման» տնօրեն Վահան Գասպարյանն «Այսօր» լրատվականի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ վնասը մեծ չէ, բայց բավականին ժամանակ է պահանջում վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար: «Աղին կայարանում» ամեն ինչ արվում է՝ ուղևորներին չսպասեցնելու և ետ ուղարկելու համար, ասել է նա: Պատասխանատուն հավաստիացրել է, որ մարդիկ հնարավորություն կստանան հաջորդ գնացքով մեկնել Երևան: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում