Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր Սեւակ Մխիթարյանը 4-րդն է Բրազիլիայում

Սպորտ
sport-chess-brazilia

Բրազիլիան կրկնակի չեմպիոն, հայազգի շախմատիստ Գրիգոր Սեւակ Մխիթարյանին այս տարի չհաջողվեց կրկնել նույն արդյունքը: Դրա համար մեր հայրենակիցը պետք է միմիայն հաղթանակներ տաներ մրցաշարի վերջին երկու տուրերում: Սակայն նա ոչ-ոքի խաղաց նախ իրեն հավասար ընթացող Ֆելիպե Էլ Դեբսի, ապա միանձնյա առաջատար Էվերալդո Մացուրայի հետ: Արդյունքում,   Գրիգոր Սեւակ Մխիթարյանը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը՝ կես բալով զիջելով հենց Ֆելիպե Էլ Դեբսին: Չեմպիոնի կոչումը 8,5 միավորով նվաճեց  Էվերալդո Մացուրան, որը միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունքի ցույց տված Ալեքսանդր Ֆիերից: