Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՄ-ը համագործակցության առաջարկ կներկայացնի ԵԼՔ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
hayrikyan1

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր կուսակցության նախագահության նիստ էր հրավիրել՝ քննարկելու ԱԺ ընտրություններին մասնակցելու ձևաչափը. Կա չորս տարբերակ՝ 1֊ին՝ առանձին դաշինք կազմել Արամ Սարգսյանի հետ, 2֊րդ՝ միանալ ԵԼՔ֊ին, 3֊րդ՝ չմասնակցել ընտրություններին, և 4֊րդ՝ մասնակցել միայնակ, ֊ասաց նա։ Պարույր հայրիկյանը զանգահարեց Արամ Սարգսյանին՝ ճշտելու համար միասին դաշինք կազմելու հարցը։ Սարգսյանը նշեց, որ իրենք որոշել են չմասնակցել ընտրություններին՝ հաշվի առնելով իրենց ոչ բավարար ռեսուրսները։ ԱԻՄ Նախագահության անդամները քվեարկեցին նշված տարբերակներից ԵԼՔ֊ի հետ դաշինքի ձևավորման օգտին։ ԱԻՄ֊ն առաջիկայում իր համագործակցության առաջարկը կներկայացնի ԵԼՔ֊ին։