Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊՍԺ» - «Բարսելոնա». Ո՞ր թիմը կմնա անպարտելի. ուղիղ

Սպորտ
unnamed-13-1

Երկու ամիս ընդմիջումից հետո վերսկում է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգան: Այսօր 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում տեղի կունենան առաջին երկու հանդիպումները: Դրանցից մեկը համարվում է այս փուլի կենտրոնական խաղերից մեկը: Խոսքը վերաբերում է «ՊՍԺ» - «Բարսելոնա» հակամարտությանը: Նախ, երկու թիմերն էլ իրենց երկրների գործող չեմպիոններն են: Երկրորդ՝ ընթացիք մրցաշրջանում երկուսն էլ իրենց առաջնություններում ընթանում են 2-րդ հորիզոնականներում: Կողմերը նախորդ 10 պաշտոնական հանդիպումներում չեն ճաշակել պարտության դառնությունը: Չնայած բոլոր այս հավասարություններին, բուքմեյքերներն ավելի շատ հավատում են «Բարսելոնայի» հաղթանակին՝ 2,30 գործակից՝ 3,25-ի դիմաց: Օրվա երկրորդ խաղում «Բենֆիկան» իր հարկի տակ կհանդիպի Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Պորտուգալիայի չեմպիոնը ընդամենը 8 միավորով է մտել փլեյ-օֆֆ, ուստի 1/4 եզրափակիչ մտնելն արդեն մեծ նվաճում կլինի թիմի համար: Գերմանիայի փոխչեմպիոնը, հակառակը, շատ հաջող է խաղացել խմբային մրցաշարում՝ առաջ անցնելով անգամ անցած խաղարկության հաղթող Մադրիդի «Ռեալից»: Զարմանալի չէ, որ բուքմեյքերներն այս զույգի ֆավորիտ են համարում հենց Դորտմունդի «Բորուսիային»: Հանդիպումները կսկսեն Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: Դրանք կարելի է դիտել հետեւյալ կայքէջում