Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաց բերողի մայրն ահաբեկված է. նա հեռացավ գյուղից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed-4-1

Հաց բերող Արթուր Սարգսյանի մայրը 5 օրվա բացակայությունից հետո միայն այսօր վերադարձավ իր տուն։ Փետրվարի 9-ին որդու՝ Արսեն Սարգսյանի հետ հեռացել են Բյուրավան համայնքից՝ մտավախություն ունենալով, որ իրենց հետ էլ կլինի այն, ինչ Հաց բերողի դեպքում՝ կձերբակալեն։ Դռան առջևից մի կողմ նետված երկաթը տիկին Դոնարային հուշեց՝  իրենց բացակայության ընթացքում այստեղ մարդիկ են եղել։ «Սա վեկալած քցած ա ուրեմն տուն մարդ ա մտել։ Սա էլ ձյան հետքերն են, նայեք, ձյան հետքերը մնացել։ Էսա մարդ ա մտել, տեսեք, ստեղից մարդ ա մտել ու ձյունը եկել ա վրեն», ֊ ցույց է տալիս  Դոնարա Պետրոսյանը։ unnamed-5 Որդու՝ Հաց բերողի ձեբակալման օրը տիկին Դոնարա սարսափով է հիշում։ Արթուրը քանդակների նախագծմամբ է զբաղվելիս եղել, երբ իրավապահները ներս են մտել։ Մայրը պատմում է. «Մի հատ միլիցա՝ թե եկել ենք Արթուրին ձերբակալելու, ինչի՞ համար, թե չներկայանալու, օրենքի չենթարկվել, հիվանդ տղայա, դու ի՞նչ գործ ունես նրա հետ»։ Սակայն սա էլ վերջը չէր։ Մինչ տիկին Դոնարան ու Արսենը կգնային Երևան Հաց բերողի ճակատագրով մտահոգ, իրավապահները կրկին այստեղ են ժամանել։ Սա էլ հիմք է դարձել մտածելու, որ Արսենը ևս Հաց բերողի նման իրավապահների թիրախում է հայտնվել։   «Արսենին էլ են ուզում տանեն,համոզված եմ ես հազար տոկոս։ Ի՞նչ եք ուզում, ինչի՞ եք հետապնդում, Արթուրին տարել պրծել եք, հիմի՞ խի եք եկել Արսենի դուռը շրջապատել»։ Հաց բերողի մայրը վճռել է հետապնդումներից վերջնականապես ազատվելու համար հեռանալ Բյուրավան գյուղից։ Վաճառքի կհանեն անգամ սեփական տունը։ unnamed-8 «Ես այստեղ չեմ մնա, սրանք կգան գլուխս կուտեն, սրանք իմ միջոցով ուզում են երեխեքիս խեղճացնեն, համոզված եմ, ես չեմ մնա գյուղում, վաճառում ենք։ Սրանց պատճառով մենք ստեղից էլ ենք դադարգյուն լինելու, էս էլ կտանք իրենց, թող գան վարեն-ցանեն»։ unnamed-7 Փաստաբան Ստեփան Ոսկանյանի համոզմամբ՝ ընտանիքի նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող որևէ կերպ օրենքի շրջանակում տեղավորվել։ «Ես չգիտեմ՝ նրանց վախն ինչի վրա է հիմնված, բայց համենայն դեպս մարդիկ անցել են փորձությունների միջով, և մենք որպես իրավաբան հասկանում ենք, որ նրանց նկատմամբ այս պահին իրականացվում է ոչ իրավաչափ գործողություն»։ Տունը, որտեղ ապրում են, նաև Արսենի ու Արթուրի արհեստանոցն է։ Ամեն անկյունում նրանց աշխատանքներն են։ Մինչև Բյուրավանից հեռանալը տղաները գյուղի երեխաներին էլ են ուսուցանել փոխանցել փայտի հետ աշխատելու հմտություններ։ unnamed-5 Տիկին Դոնարան ասում է. «Սկսել են երեխեքը, Արսենն էլ արդեն վերջացնում ա, սովորեցնում է երեխեքին, ասում է ՝այ բալա ջան, չես իմանում վաղը ինչ կլինի։ 4 ինստիտուտ են վերջացրել, գործ չունեն, գոնե էսի կսովորեք, կանեք կապրեք։ Շատ են չարչարվում, սա արդեն երկրորդ ամիսն ա եկել, որ սարքեն»։ unnamed-6 Սրանք տիկին Դոնարայի  վերջին րոպեներն էին հարազատ տանը։ Նա էլ որդիների պես հեռացավ՝ հետը միայն մի քանի իրեր վերցնելով։ Իսկ Հաց բերողը դեռ երկու ամիս էլ բանտում կացնկացնի։ Գլխավոր դատախազությունն այսօր պարզաբանել է՝ բեխտերևի հիվանդություն ունեցող Արթուր Սարգսյանը կարող է անազատության մեջ անցկացնել, քանի որ ստացիոնար բուժման կարիք չունի։ unnamed-9