Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքականի գլխավոր մարզիչը չի մեկնի թիմի հետ

Սպորտ
sport-boks

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հրապարակել է թիմի նոր կազմը, որը կմասնակցի Սոֆիայում անցկացվող Ստրանջայի հեղինակավոր միջազգային մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Բուլղարիայի մայրաքաղաքում հայկական բռնցքամարտը կներկայացնի 9 մարզիկ. Գասպար Բաբախանյան (49 կգ քաշային կարգ), Վահե Բադալյան (56 կգ) , Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Վլադիմիր Մարգարյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Արսեն Հայրապետյան (81 կգ), Հենրիխ Սարգսյան (91 կգ ) եւ Դավիթ Չալոյան (գերծանր քաշային): Հավաքականի գլխավոր մարզչի որոշմամբ՝ մեր բռնցքամարտիկները Սոֆիայում հանդես կգան երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի եւ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: Ներկայումս մեր ուժեղագույն բռնցքամարտիկներն ուսհավաք են անցկացնում Ծաղկաձորում, որը նախատեսված է մինչեւ փետրվարի 17-ը: