Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս իրավիճակը չի կարող այլեւս շարունակվել. Ֆրանսիայի դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
media-1

«ԵԱՀԿ մինսկի խմբի երեք համանախագահներն էլ համոզված են, որ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհից զատ՝ այլ լուծում չունի: Ստեղծված իրավիճակը չի կարող ընդունելի լինել հակամարտության կողմերից ոչ մեկի համար, քանր որ երկուստեք զոհեր կան եւ ոչ միայն ապրիլյան դեպքերի ընթացքում։ Մինչ օրս շարունակվում է լարվածությունը շփման գծում: Այս իրավիճակը չի կարող այլեւս շարունակվել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նա ընդգծեց, որ համանախագահող երկրները ջանք չեն խնայում  Արցախյան հակամարտության ուղղությամբ տարվող բանակցային գործընթացում կրկին երկխոսության հիմքեր ստեղծելու համար։ Նրա դիտարկմամբ՝ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու համար անհրաժեշտ է իրագործել տարբեր մակարդակներում տեղի ունեցող հանդիպումների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հանձնառությունները: «Պահը  հասունանալուն պես Ֆրանսիան պատրաստակամություն է ցուցաբերում աջակցելու նմանատիպ հանդիպումներին։ Ի վերջո, այս ամենի  համատեքստում կարեւոր է եւս մեկ հանգամանք՝ գիտակցել, որ հակամարտության լուծումը միջնորդներից կախված չէ. այն պայմանավորված է հակամարտող կողմերի ցուցաբերած քաղաքական կամքով»։