Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարպետներ Հովոն ու Միսակը հարկ չեն վճարի (տեսանյութ)

Մարզեր
1487068809_koshkakar

Կոշկակարները, դերձակները, ժամագործները, լեզուների ուսուցմամբ զբաղվողները, համակարգիչ ու լվացքի մեքենա նորոգողները` տնտեսական 23 ոլորտում ինքնուրույն գործունեություն իրականացնող, վարձու աշխատող չունեցող և տարին մինչև 9 միլիոն դրամ շրջանառություն ապահովող ինքնազբաղված անձինք ազատված են հարկերից: Հայաստանում ինքնազբաղվածները 2000-ն են: Հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու համար նրանք պետք է իրենց հաշվառման վայրի հարկային մարմին դիմում ներկայացնեն, որում պարտադիր նշվելու է գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը: Մանրամասներն՝ «Ցայգ»ՀԸ տեսանյութում