Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը պատրաստ է բացահայտել անգամ Մարտի 1-ը (տեսանյութ)

Քաղաքականություն
seyran2

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հույս ունի, որ ապրիլյան ընտրություններից հետո գործը փողոցային պայքարին չի հասնի։ Բայց այնուամենայնիվ՝ ինքը կլինի այնտեղ, որտեղ իր համախոհներն են, անգամ՝ Ազատության հրապարակում։ Իսկ ինչ կանի ինքը՝ եթե հետընտրական փուլում իշխանությունն ընդդեմ ժողովրդի բանակն ու ոստիկանությունը գործի դնի։ Ինչպես եղավ 2008-ի մարտի 1-ին. «Բանակը մեր ներքին քաղաքական կյանքում անելիք չունի, և բանակը միշտ էլ զբաղվել է իր խնդիրներով»։ Իշխանության գալու պարագայում իրենք կգործեն բացառապես օրենքի շրջանակում։ Սեյրան Օհանյանն անգամ 2008-ի մարտի 1-ին սպանված 10 հոգու սպանությունների բացահայտումն է պատրաստ իր վրա վերցնել. «Ինչու միայն մարտի 1-ը։ Ուրեմն՝ եթե գործեր կան, որ չբացահայտված են և օրինապահ մարմիններն զբաղվում են, պետք է մենք հասցնենք մինչև վերջ»։   Ավելին՝ տեսանյութով