Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շարունակում է պայքարը

Սպորտ
sport-chess-mxitaryan-1

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շարունակում է այդ երկրի չեմպիոնի կոչման համար պայքարը: Ռիո դե Ժանեյրոյում ընթացող առաջնությունում արդեն անցկացվել է 9 տուր: Մեր հայրենակիցը 6,5 միավորով Ֆելիպե Էլ Դեբսի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Նա մեկ միավորով ետ է մնում մրցաշարի միանձնյա առաջատար Էվերալդո Մացուրայից, կեսով՝ երկրորդ տեղում գտնվող Ալեքսանդր Ֆիերից: Հենց այս քառյակն էլ կվիճարկի ոսկե մեդալը, քանի որ մյուս 8 մասնակիցներն արդեն բավականին հետ են մնացել: Առաջնության 10-րդ տուրում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը սպիտակներով հանդիպելու Ֆելիպե Էլ Դեբսի հետ, իսկ մրցաշարը կավարտի Էվերալդո Մացուրայի հետ մրցամարտով: Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը նրանց հաղթելու դեպքում միայն կարող է հավակնել չեմպիոնի կոչմանը: