Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարին չի ներկայացել Պրոբացիայի ծառայություն

Հասարակություն
gaspari-2

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր չի ներկայացել ԱՆ  Պրոբացիայի ծառայության  Երեւանի Առաջին բաժին: Փոխարենը գրություն է ուղարկել պետի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ղարիբյանին: «Ձեր ուղարկած 08.02.2017 թվի N0 Ե/Պ-6-180 ծանուցագրի վերաբերյալ հարյուր մեկերորդ անգամ զգուշացնում եմ իրավապահ եւ  հարակից մարմինների ներկայացուցիչներիդ, որ ծանուցագիր ուղարկելիս պարտավոր եք քաղաքացուն ստույգ պարզաբանել նրան կանչելու հանգամանքները: Այնուամենայնիվ, քանի որ ֆորմալ առումով լինելով պաշտոնատար անձ, գոնե ձևականորեն պետք է պահպանեք օրենքի դրույթները, ուստի պահանջում եմ ծանուցագիրն ուղարկեք համապատասխան օրենքի պահանջներին, և գոնե նշեք, ո՞ր դատարանի կողմից , ո՞ր դատական ակտի հետ կապված եք կանչում»,- նշված է գրության մեջ: Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ուղարկված ծանուցագրի մեջ նշված էր, որ դատարանի կողմից  Վարդգես Գասպարիի  նկատմամբ պատիժն ի կատար ածելու կապակցությամբ պարտավոր է ներկայանալ բաժին՝ առանց պարզաբանման, թե որ վճռի մասին է խոսքը: