Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուզում է արբանյակային սարքեր լինեն, ցանկության դեպքում կկեղծեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
media

Տեսախցիկների տեղադրումը ընտրատեղամասերում երաշխիք չէ  առանց  կեղծիքների  ընտրության։  Եթե իշխանությունները համաձայնել են ներդնել այդ մեխանիզմները, ապա այլ ծրագրեր ունեն: Իրավապաշտպան  Ավետիք Իշխանյանը վստահ է՝ «եթե մի պահ հասկանան, որ ձայները չի բավարարում, տեսախցիկները կփչանան, լույսերը կանջատվեն»։ «Ուզում է տեսախցիկ լինի, ուզում է արբանյակային նկարահանող սարքեր լինեն»,-իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ ցանկության դեպքում միշտ էլ կարող են կեղծել։ Ընտրատեղամասում  խախտումներ անելը, անգամ տեսախցիկների առկայության դեպքում, ըստ մասնագետների դժվար չի լինի, քանի որ դրանց անջատման պարագայում ոչ մի պատժամիջոց չի նախատեսվում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ խորհուրդ չի տալիս տեսախցիկների հետ մեծ հույսեր կապել։ Ինչ վերաբերում է քվեարկության  օրվան, ապա դա ոչ միայն բարոյական ու սահմանադրական նորմերով է փոփոխելու ենթակա, քանի որ ապրիլի 2-ի նշանակմամբ  խախտվում են  որոշ  քաղաքացիների իրավունքներ։ Առաջիկա ԱԺ ընտրություններում առավել  ուշադրություն պետք է դարձնել ոչ թե տեխնիկական , այլ բովանդակային՝ գաղափարական հարցերին: Հենց դրա համար Քաղհասարակությունը հարցաշար է պատրաստել ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար: Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի համար հետաքրքրիր է, թե ինչպես են այդ դաշինքները ձեւավորվել, եթե կուսակցությունները տարբեր պատասխաններ են տալիս օրինակ այն հարցին, թե ինչպես են պատկերացնում Հայաստանը ԵՄ- ում, ԵԱՏՄ -ում եւ այլն: Ըստ քաղհասարակության՝  ընտրողը պետք է կարողանա կողմնորոշվել ոչ թե նրանով, թե ով է լավ տղա, ով օլիգարխ  կամ ոչ, այլ՝ թե ինչ են առաջարկում եւ ինչպես են պատկերացնում կարեւորագույն խնդիրների լուծումը։ Ավելին՝ տեսանյութով