Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրազիլիայում ֆուտբոլի խաղից առաջ մարդ է սպանվել    (տեսանյութ)

Սպորտ
sport-brazilia

Բրազիլիայում Ռիո դե Ժանեյրոյի ֆուտբոլի առաջնության «Բոտաֆոգո» - «Ֆլամենգո» խաղից առաջ տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքի ժամանակ մեկ ֆուտբոլասեր սպանվել է, իսկ մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել: Ինչպես տեղեկացնում են բրազիլական լրատվամիջոցները, ծեծկռտուքին մասնակցել է մոտ 500 երկրպագու: Ոստիկանությունը կռվարարներին ցրելու համար ստիպված դիմել է արցունքաբեր գազի եւ ռեզինե փամփուշտների օգնությանը: 28-ամյա մի տղամարդ հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում, որի պատճառով մահացել է: Յոթ հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկի վիճակը շատ ծանր է: