Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկյան 33 ֆիլմ կցուցադրվի Հայաստանում (տեսանյութ)

Հասարակություն
KINO

Փետրվարի 13-ից Հայաստանում մեկնարկում է ամերիկյան ֆիլմերի ցուցաշար, որն անցկացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ ցուցաշարի անցկացման պատճառներից է հայ-ամերիկյան հարաբերությունների հասատատման 25-ամյակը: «Այս տարին հոբելյանական է մեզ համար, քանի որ լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ նպատակով տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ ենք անելու, բայց այս պահին Միացյալ Նահանգների կյանքի տարբեր դրվագները Հայաստանում ավելի պատկերավոր ներկայացնելու միջոց, քան այս ֆիլմերն են, չեմ կարող նշել»,-ասաց պարոն Միլսը՝ հավելելով, որ ցուցադրման համար ընտրվել են և գեղարվեստական, և վավերագրական ֆիլմեր: Այսօր երեկոյան կցուցադրվի «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը, որի ռեժիսոր Ջանեթ Գրիլոն ժամանել է Երևան՝ իր փորձով կիսվելու հայ կինոսիրողների հետ: Մոտ մեկ շաբաթ այստեղ է լինելու նաև հայտնի  ռեժիսոր, պրոդյուսեր Դագ Բլաշը, որը ֆիլմերի մոնտաժման վարպետության դասեր կանցկացնի երիտասարդ հայ ռեժիսորների և վավերագրողների համար: Ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան  Երևանում, Գյումրիում և Վանաձորում:  Ներկայացված է ամերիկյան 33 ֆիլմ՝ հայերեն ենթագրերով: Ցուցաշարը տևելու է մինչ մարտի 31-ը: Մուտքն ազատ է: