Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանին թույլ չեն տալիս տեսակցել Վահան Շիրխանյանի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
uz9sMT_C5Sk

Պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանին  փետրվարի 11-ից թույլ չեն տալիս տեսակցել նաեւ իր պաշտպանի հետ: «Կարելի է ասել, որ Վահան Շիրխանյանը կատարյալ մեկուսացման մեջ է պահվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պաշտպան Հայկ Ալումյանը: Պաշտպանի խոսքերով՝ սա չլսված երեւույթ է:  Իսկ որպես պատճառաբանություն ներկայացվում է այն, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Վահան Շիրխանյանը չի ցանկացել դուրս գալ իր խցից եւ ներկայանալ տեսակցությունների համար նախատեսված սենյակ: «Արդեն 6 ամիս է՝ Վահան Շիրխանյանը չի կարողացել ինքնուրույն  գալ տեսակցությունների սենյակ: Միշտ իրեն օգնել են, թեւատակերից բռնած բերել, հասցրել են ինձ հետ տեսակցության: Հիմա իրավիճակը փոխվել է, այլեւս իրեն չեն էլ ուզում օգնել գալ տեսակցելու իր պաշտպանի հետ»,- նշում է Հայկ Ալումյանը: Փաստաբանն  առաջարկել է  իրեն թույլատրել խցում տեսակցել, սակայն ստացել է մերժում. «Մերժման պատրվակը եղել է այն, որ քանի որ այն արգելված գոտի է, այնտեղ մուտքն արելված է  նաեւ պաշտպանների համար: Խցում կան ուրիշ մարդիկ, ուրիշ քրեական գործերով, դա է եղել պատրվակը: Իսկ պատճառը խորքային է: Պարզապես իրենք ցանկանում են կոտրել պարոն Շիրխանյանի դիմադրությունը հոգեբանորեն նրան ընկճել, կոտրել դիմադրելու ցանկությունը, որը իրենց չի հաջողվելու»: Ի դեպ, ՄԻԵԴ-ը Վահան Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված 5 տարբեր հարցեր է ուղղել կառավարությանը, որոնց մինչեւ փետրվարի 22-ը պետք է պատասխաններ տրվեն: