Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԹԵ ՈՉ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ - ՍԱ Է ՀԱՐՑԸ...

Քաղաքականություն

Անդրադառնալով Ղարաբաղի հարցում փոխզիջումների խնդրին, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Ազգ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ խաղաղությունն էլ իր գինն ունի եւ այդ գինը կարող է լինել որոշ տարածքների վերադարձը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ տարածքները վերադարձնելով կարիք չի զգացվի մի նոր պատերազմով դրանք վերահսկել: «Խաղաղությունը պետք է ունենա երաշխիքներ եւ երաշխավորներ»,-հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարը:

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը համոզված է, որ տարածքների վերադարձը կարող է հանգեցնել պատերազմի:

«Երբ որ մենք ասում ենք ոչ մի թիզ զիջում, չի նշանակում, թե կողմնակից ենք պատերազմի վերսկսման, այլ ճիշտ հակառակը: Մենք կողմնակից ենք, որ Ղարաբաղի կարգավորման այնպիսի լուծման հանգել, որ այդ խաղաղությունը լինի տեւական», - ասում է պ-ն Սեֆիլյանը:

Նրա կարծիքով, միակ երաշխիքը այդ տարածքների հսկողությունն է հայերի կողմից եւ յուրացումը հայերի կողմից, այսինքն, վերաբնակեցումը: