Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական որոշում. Մարզային հեռուստաընկերությունները՝ փակման վտանգի առաջ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kiraki-1

Աշխարհը գնում է թվայնացման, իսկ այդ ընթացքում հայկական մարզային հեռուստաընկերությունները այս զարգացումներից դուրս են մնում։ Կիրակի հաղորդաշարի այս թողարկումը մարզային հեռուստակայանների խնդիրներին է առնչվում։ 2016-ի Հոկտեմբերի 20-ից մարզային մի շարք հեռուստաընկերություններ հեռարձակվում են, բայց գրեթե առանց լսարանի։ 2010-ին  Հեռուստատեսության  և ռադիոյի մասին օրենքի համապատասխան փոփոխումից հետո ներկայումս ՀՀ տարածքում գործում է մեկ հանրային մուլտիպլեքսոր՝ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը, որը հեռարձակում է թվային լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունները՝ այդ թվում յուրաքանչյուր մարզից միայն մեկ հեռուստաալիք։ Որոշ մարզային հեռուստակայաններ միավորվեցին՝ այսպիսով լուծելով խնդիրը, սակայն որոշներն էլ մնացին փակման վտանգի առաջ։ 2015-ին կատարված մեկ այլ փոփոխմամբ՝ այս վերջինները կարող են դեռեւս անալոգային հեռարձակում իրականացնել, սակայն կա մեկ այլ խնդիր։ Հեռուստացույցներին  թվային կարգավորում տալով՝ դժվար թե հեռուստադիտողն ամեն անգամ փոխի կարգավորումները՝ մարզային անալոգային կայանի հաղորդումները դիտելու համար, շատ տեղերում նույնիսկ տեխնիկապես դա հնարավոր չէ իրականացնել։ Այսպիսով այս կայանները կորցնում են գովազդատուներին ու այլևս ի վիճակի չեն գոյատևել։ Մի քանի ամիս առաջ մարզային հեռուստաընկերությունները բաց նամակով դիմեցին իշխանություններին՝ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով։ Որոնք են լուծումները, ինչ հնարավորություններ ունեն մարզային հեռուստակայանները և դրանք որքանով են իրատեսական։ Հաղորդման համար տեսանյութեր են պատրաստել Արմավիրի ԱԼՏ և Վանաձորի ԼՈՌԻ ՀԸ-ները: Հյուրերն են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և Հետուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը։