Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատիստուհիները աշխարհի առաջնությունում հանդես կգան գլխաշորով

Քաղաքականություն Սպորտ
unnamed-57

Փետրվարի 11-ից մինչեւ մարտի 3-ը Թեհրանում 63 շախմատիստուհի կպարզեն կանանց շախմատի աշխարհի նոր չեմպիոնին, որը ոսկե մեդալից բացի կստանա նաեւ 60 հազար դոլար պարգեւավճար: Պատճառն այն է, որ գործող չեմպիոն Հու Յիֆանը հրաժարվել է մասնակցությունից, քանի որ դժգոհ է մրցաշարի կանոնակարգից: Մասնակիցների թիվն այս անգամ կենտ է, քանի որ հունվարին հանկարծամահ է եղել ռումինացի 50-ամյա գրոսմայստեր Քրիստինա-Ադելա Ֆոյշորը, որը առաջնությունում գրանցված էր 48 համարի տակ: Ինչպես 2012 եւ 2015 թվականներին, աշխարհի չեմպիոնը կորոշվի նոկաուտ մրցակարգով: Մինչեւ եզրափակիչ շախմատիստուհիները կանցկացնեն 2-ական պարտիայից բաղկացած մրցախաղեր: Ոչ-ոքիի դեպքում նրանք հաջորդ օրը կպայքարեն թայ-բրեքում: Եզրափակիչի մասնակիցները կանցկացնեն դասական շախմատի 4 պարտիա, իսկ ոչ-ոքիի դեպքում կրկին ուժի մեջ կմտնի թայ-բրեքը: Հայաստանից աշխարհի առաջնությունում հանդես կգան Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Առաջին փուլում մերոնք կմրցեն համապատասխանաբար Ռոուդ  Պադմինիի (Հնդկաստան) եւ Նի Շիկունի (Չինաստան) հետ: Ի դեպ, առաջնության կազմակերպիչների պահանջով շախմատիստուհիները պետք է կրեն գլխաշոր: Դրա պատճառով Թեհրանում հանդես գալուց հրաժարվել է ԱՄՆ-ի չեմպիոն Նազի Պաիկիձե-Բարնսը, աշխարհի 15-րդ չեմպիոն Մարիա Մուզիչուկը: