Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՎԿ նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
hvk2

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ՀՎԿ 2-րդ համագումարին կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը։ Նա միակ թեկնածուն էր։ Ընտրությունից հետո Հեղինե Բիշարյանը գոռում էր` «Արթուր Բաղդասարյան, Արթուր Բաղդասարյան, ՀՎԿ, ՀՎԿ»: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց եւ ապա քվեարկությամբ ընդունվեց առաջարկը` կազմել ԱԺ ընտրությունների իրենց ցուցակները, ինչպես նաեւ` Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակները։ Ի դեպ, նախքան համագումարը, ՀՎԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն ասել էր, որ իրենց ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը։ Համագումարից հետո Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։