Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ մատներով կհանեմ նրանց աչքերը, որոնք կվարկաբեկեն ՀՎԿ-ն» (տեսանյութ)

Քաղաքականություն
hvk1

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ՀՎԿ 2-րդ համագումարին փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ Արթուր Բաղդասարյանը իր ուսուցիչն է. «Ես դասավանդել եմ դպրոցում ու այդ ժամանակ ես պատմել եմ Արթուր Բաղդասարյանի գաղափարների մասին»: Նա խոսեց նաեւ նախընտրական պայքարի մասին` ասելով.«Կփշրվեն նրանց մատները, որոնք կփորձեն գողանալ ՀՎԿ պտուղներից, ՀՎԿ-ն իմ զավակն է, դուք իմ զորքն եք, ես թույլ չեմ տա, կոչնչացնեմ, իմ մատներով կհանեմ նրանց աչքերը, որոնք կփորձեն իրենց գարշահոտությամբ վարկաբեկել ՀՎԿ-ն»: Անդրադառնալով ազգային հարստության` երկրից դուրս բերելուն` նա անիծեց. «Ձեր քթից գա, չվայելեք էդ փողերը։ Մենք որեւէ կապ չենք ունեցել որևէ օֆշորի հետ, սա է մեր տարբերությունը, իշխանության մեջ մենք ծառայել ենք ժողովրդին։ Մեզ անողնաշարավորներ պետք չեն, իրենց որոշումների վրա թքող ղեկավարներ պետք չեն, իսկ մեր Արթուր Բաղդասարյանը կրթված է, նրան ոչ մեկ չի կարող ասել` ինչ անել»: Երբ ամբիոնին պիտի մոտենար Հովհաննես Մարգարյանը, Արթուր Բաղդասարյանը կոչ արեց ավելի բուռն ծափահարել. «Ղայդին գյումրեցի է, չէ՞, ով համաձայն է, թող ձեռք բարձրացնի»: