Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Հարությունյանին բաժին հասավ 5-րդ տեղը

Սպորտ
sha

Լիսաբոնում ավարտված շախմատի Պորտուգալիայի բաց առաջնությունում Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը: Մեր 20-ամյա շախմատիստը վերջին` 9-րդ տուրում, գրոսմայստերական ոչ-ոքի արեց մրցաշարի հաղթող Էդուարդո Իտուրիսագայի հետ եւ վաստակեց 7 միավոր: Նա ընդհանուր հաշվարկով բաժանեց 3-8-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 5-րդը եւ վաստակեց մոտ 600 եվրո: Իսկ ահա Հայաստանի նախկին չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը, վերջին տուրում անսպասելի պարտվեց համարյա հաղթած պարտիայում եւ 6 միավորով գրավեց 18-րդ տեղը: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը, որը առաջնությունն ավարտեց 17-րդ հորիզոնականում: Նշենք, որ այսօր կանցկացվի արագ շախմատի Պորտուգալիայի բաց առաջնություն, որին կմասնակցեն նաեւ մեր շախմատիստները: