Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդգար Մանուչարյանը վերջին պահին փոխել է ակումբը

Սպորտ
sport-edgar

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը ելույթները կշարունակի Թայլանդում: Այդ մասին տեղեկացնում է տեղի «Ռաթչաբուրի» ֆուտբոլային ակումբի թվիթերյան էջը: Սակայն ուշագրավն այն է, որ մեր ֆուտբոլիստը հանդես կգա թայլանդական մեկ այլ ակումբում՝  Բանգկոկի «Պորտում»: Էդգար Մանուչարյանը չնայած մեկ ամիս մարզվել է «Ռաթչաբուրի» թիմում, որի կազմում մասնակցել է ընկերական հանդիպումներին: Սակայն Թայլանդի առաջնության մեկնարկից առաջ մեր ֆուտբոլիստը անսպասելի հեռացել է մարզային թիմից եւ տեղափոխվել մայրաքաղաքային ակումբ: Զարմանալի չէ, որ «Ռաթչաբուրի» ակումբի թվիթերյան էջում հարցականներ են դրել Հայաստանի հավաքականի հարձակվողի նկարի տակ: Ի դեպ, Թայլանդի առաջնությունը մեկնարկում է վաղը, դեկտեմբերի 11-ին: Բացման խաղում «Պորտը» իր հարկի տակ կընդունի հենց «Ռաթչաբուրիին»: