Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաց բերողը» հացադուլ է սկսել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hac-berox-nkar

Քիչ առաջ «հաց բերող» Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը, «Ա1+»-ին հայտնեց, որ եղբայրը առավոտյան հացադուլ է հայտարարել։ Այս պահին Երևանում` ՀՔԾ-ի դիմաց, ակցիա է՝ ի պաշտպանություն «հաց բերողի»։ Հիշեցնենք, երեկ Արթուր Սարգսյանը կանչվել էր ՀՔԾ, ապա՝ դատարանը որոշմամբ կրկին փոխվեց Արթուր Սարգսյանի խափանման միջոցը, ու նա երկու ամսով կալանավորվեց: Նա մեղադրվում է Սասնա ծռերին օժանդակելու մեջ։