Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱԿ-ը չէր կարող «ԵԼՔ»-ի հետ նույն դաշինքում լինել» (տեսանյութ)

Քաղաքականություն
artak

«ԵԼՔ» դաշինքին նախապես հայտնի են եղել ՀԱԿ-ի սկզբունքները, ու  դրանք դաշինքի անդամները չեն կիսում. «Ա1+»-ի հետ զրույցում նշեց դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանն ու հավելեց, որ ըստ այդմ՝ ՀԱԿ-ի հետ համագործակցության փորձ չի էլ եղել. «Մեր գործընկեր կուսակցությունն է ՀԱԿ-ը՝ ընդդիմադիր դաշտում գործող, սակայն «Ելքը» գաղափարական դաշինք է  եւ ՀԱԿ-ի հետ մենք անհամաձայնություն ունենք: Մասնավորապես՝ մենք դեմ ենք ԵԱՏՄ –ին , նրանք կողմ են: Սա սկզբունքային տարաձայնություն է: Նաեւ կա տարաձայնություն Ղարաբաղի խնդրի լուծման  հարցում,  եւ մենք չէինք կարող մեկ նախընտրական դաշինք կազմել»: Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել էր, թե ինչու ՀԱԿ-ը չգնաց ավելի լայն դաշինքի: Նա նշել է, որ բանակցություններ ընթացել են ընդդիմադիր դաշտի լայն միավորման նպատակով, սակայն բանակցող կուսակցություններից երեքը` ՔՊ-ն, ԼՀԿ-ն ու Հանրապետությունը, շատ արագ ձեւավորել են «ԵԼՔ» դաշինքը` այդպես վիժեցնելով գաղափարը: