Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոել Գեւորը պատրաստվում է Կշիշտոֆ Վլոդարչիկի հետ մարտին

Սպորտ
sp

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նոել Գեւորը հերթական մրցամարտը կանցկացնի ապրիլի 1-ին: Մեր հայրենակիցը կհանդիպի լեհ բռնցքամարտիկ Կշիշտոֆ Վլոդարչիկի հետ եւ կպայքարի IBF վարկածով առաջին ծանր քաշային կարգում պարտադիր թեկնածու դառնալու համար: Ներկայումս աշխարհի չեմպիոնի կոչումն այս կարգում պատկանում է ռուսաստանցի Մուրատ Գասիեւին, որն անցած տարվա դեկտեմբերի 3-ին հաղթել է իր հայրենակից Դենիս Լեբեդեւին՝ վերջինիս հասցնելով գլխուղեղի ցնցում: