Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խանդոյան. «Լապշինի պես ինձ էլ արտահանձնեք Ադրբեջանին, պրծնենք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
xandoyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը լքեց դատարանի դահլիճը, երբ վկա Հայկ Չախմախչյանը  ցուցմունք էր տալիս: Նրա խոսքերով՝ հենց ինքն է  Արարատ Խանդոյանին բերման ենթարկել, սակայն այլ մանրամասներ չէր հիշում «Կարող եք ինձ էլ Լապշինի պես արտահանձնեք Ադրբեջանին, պրծնենք»,- մինչ դահլիճից դուրս գալը հայտարարեց Արարատ Խանդոյանը: 10 րոպե ընդմիջումից հետո Արարատ Խանդոյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրեն  «Մեղեդի» սրճարանից  ԱԱԾ-ականներն են  բերման ենթարկել, այլ ոչ թե  ոստիկան  Հայկ Չախմախչյանը.   «Տարել են ԱԱԾ դարպասների մոտ, մեզ սպասեցնել են տվել 30 րոպե, 30 րոպեից հետո մեզ տեղափոխել են 6-րդ վարչություն:  Չախմախչյանը իր սեփական Մերսեդեսով եկել է  եւ դարպասներից ներս չի մտել: Մեզ նստացրել են Չախմախչյանի արծաթագույն Մերսեդեսը եւ տեղափոխել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին»: Արարատ Խանդոյանը մեղադրվում է   հուլիսի 20-ին Խորենացի փողոցում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա քաշել է ոստիկանի վահանը։  Ոստիկանական ցուցմունքները նա  համարում  է ոչ արժանահավատ։ «Մտածում  են, մի աստղ բարձրացնեն, մի աստղ ավել ստանան: Բայց չեն մտածում, մարդու դեմ կեղծ ցուցմունք տալով, մարդուն մեղադրեն այնպիսի հանցանքի մեջ, որը նա չի արել:  Դա ուղղակի աբսուրդ է»,- ավելացրեց Արարատ Խանդոյանը: Դատական հաջորդ նիստին ցուցմունք կտան գործով տուժողները՝ 46 ոստիկանները: