Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզիկը չի համբուրվում ընկերուհու հետ՝ չհիվանդանալու համար

Սպորտ
sport-biatlon-8.02.

Նորվեգացի բիաթլոնիստ Էմիլ Հեգլե Սվենդսենը խոստովանել է, որ արդեն երկու ամիս է չի համբուրվում ընկերուհու հետ: «Ես ամեն ինչ անում եմ, որ չհիվանդանամ աշխարհի առաջնությունից առաջ: Նույնիսկ տանը: Դեկտեմբերից սկսած մենք չենք համբուրվել: Դա դժվար չէ անել, քանի որ ընդամենը երկու ամիս է տեւելու: Կարեւորն այն է, որ առողջ լինեմ մրցումների ժամանակ», - նորվեգական ՆՌԿ հեռուստաալիքով հայտարարել է 31-ամյա մարզիկը: Ինչպես տեղեկացնում է սկզբնաղբյուրը, Էմիլ Հեգլե Սվենդսենին նման առաջարկություն արել է հենց նշանածը, որպեսզի երկուսով զերծ մնան որեւէ հիվանդությունից: Նշենք, որ բիաթլոնի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու փետրվարի 9-19-ը, Գերմանիայում: