Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաղթել է մեկնարկային տուրերում

Սպորտ
sport-chess-mxitaryan

Հայազգի շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաղթանակներով է մեկնարկել Բրազիլիայի շախմատի թվով 83-րդ առաջնությունը: Առաջին երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է չորս շախմատիստ, որոնք վաստակել են 2-ական միավոր: Նրանցից մեկը մեր հայրենակիցն է, որը առաջին տուրում սպիտակներով պարտության է մատնել միջազգային վարպետ Մակսիմո Մասեդոյին, իսկ երկրորդում սեւ խաղաքարերով առավելության է հասել ՖԻԴԵ-ի վարպետ Իվան Նոգեյրայի նկատմամբ: Այսօր Բրազիլիայի առաջնությունում նախատեսված է երկու տուր: Այս պահին  Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 3-րդ փուլի շրջանակում սպիտակներով ուժերը չափում է իր գլխավոր մրցակցի՝ Ալեքսանդր Ֆիերի հետ: Երեկոյան նա դարձյալ սպիտակներով կմրցի ՖԻԴԵ-ի վարպետ Ռաֆայել Դե Պաուլայի հետ, որը երկու տուրից հետո ունի 0,5 միավոր: