Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Դուրգարյանը վերադարձի առաջարկ չունի (տեսանյութ)

Մշակույթ
karen-durgayan

Օպերայի թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնից հեռացած Կարեն Դուրգարյանն այս ընթացքում շուրջ 120 ներկայացում է ղեկավարել։ Հետ վերադառնալու և նախկին գործով զբաղվելու առաջարկ չի ստացել Օպերայի ղեկավարությունից։ Նա չցանկացավ գնահատական տալ՝ արդյոք Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը ճի՞շտ թեկնածու է Օպերայի թատրոնի նոր ղեկավարի  պաշտոնում։ Նրա անունը նոր ղեկավարի հավակնորդների թվում էր։ Այնուամենայնիվ, Կարեն Դուրգարյանը նշեց, թե ինչ որակներ պիտի ունենա Օպերայի հավանական ղեկավարը։ «Ամբողջ աշխարհում Օպերայի թատրոնը կամ ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարում է պրոֆեսիոնալ մարդ, որն ունի սուպեր գիտելիք կոնկրետ բնագավառում, ունի սուպեր կապեր աշխարհի հետ, որովհետև ամբողջ աշխարհի գեղարվեստական ղեկավարներն իրար հետ կապված են»: Օպերայի թատրոնը հատկապես վերջին շրջանում զերծ չի մնում սկանդալային երևույթներից։ Ամեն դեպքում՝ ի՞նչ պատճառ կա, որ Օպերայի նման մշակութային օջախում խմորումները չեն դադարում։ Պարոն Դուրգարյանը կարևորում է ղեկավարի դերը. «Որ կառույցն էլ վերցնեք՝ դա թիմային աշխատանք է, և եթե ղեկավարը պրոֆեսիոնալ է, նա հավաքում է պրոֆեսիոնալներին, որոնք կարողանում են գործն առաջ տանել»։ Պարոն Դուրգարյանն անդրադարձավ նաև այն հարցին՝ արդյո՞ք թատրոնը պետք է չունենա գեղարվեստական ղեկավար։ Ինքն այդ հարցի մասին դեռ 8 տարի առաջ է խոսել. «Ես շատ դրական եմ նայում գեղարվեստական ղեկավարի չլինելուն, եթե նպատակ կա թատրոնները քանդել»։ Գեղարվեստական ղեկավարն աշխարհում զբաղվում է թատրոնների քաղաքականությամբ՝ ինչպիսի զարգացում է տեսնում 10 տարվա կտրվածքով։ Նա նաև Համահայկական երաժշտախմբում ընդգրկվելու առաջարկ չի ստացել։ Եթե այդ հարցով դիմեն՝ կքննարկի։