Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանես Մարտիրոսյանը հրաժարվել է մարզչից եւ պրոմոութերից

Սպորտ
gag

Բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոնի թեկնածու, առաջին կիսամիջին քաշային Վանես Մարտիրոսյանը, իր թվիթերյան էջում նշել է, որ այլեւս չի համագործակցում իր մարզչի եւ մարտերի կազմակերպչի հետ: «Ես ցանկանում եմ, որ իմ բոլոր երկրպագուները իմանան, որ ես դժգոհ եմ իմ մարզիչ Էլ Հեյմոնից եւ պրոմոութեր Թոմ Բրաունից: Նրանք դանդաղեցնում են իմ կարիերան: Ես շատ եմ համբերել: Նրանք չեն պատասխանում իմ զանգերին, բայց պատասխանում են բոլոր գրառումներիս», - նշել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը: Նշենք, որ Վանես Մարտիրոսյանը վերջին անգամ ռինգ էր բարձրացել անցած տարվա մայիսին, որից հետո այլեւս ոչ մի մրցամարտ չի անցկացրել: Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 40 մենամարտ, որից 36-ն ավարտել է իր օգտին, իսկ տանուլ է տվել միայն երեքում: