Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հասարակություն
271020163

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ: Բքի  պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ  ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս ավտոճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն