Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ կփոխի ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը (տեսանյութ)

Քաղաքականություն
zurab

«ՀԱԿ-ը և  Հայաստանի ժողովրդական կուսակցությունը ԱԺ ընտրություններին կմասնակցեն դաշինքով»,-այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Մեր առջև դնում ենք հետևյալ խնդիրները՝ շուտափույթ կարգավորել ԼՂՀ հիմնախնդիրը և հաստատել խաղաղություն, ապահովել ԼՂՀ ինքնորոշման իրավունքը և անվտանգությունը,  բացել հաղորդակցության բոլոր ուղիները տարածաշրջանում: Վերացնել կոռուպցիան, վերջ դնել պաշտոնյաների թալանին, քրեական պատասխանատվության ենթարկել ապօրինի հարստացած անձանց՝  հետադարձ ուժով՝ սկսած 1991  թվականից: Պարզեցնել հարկային և մաքսային համակարգը, 15 տոկոսով նվազեցնել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը, բարձրացնել թոշակներ, վերականգնել նախագահական խորհրդարանական համակարգը»: