Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Կարևոր լուրեր Հասարակություն
1ee62ecb8934f6a4837c353865b25542

Փետրվարի 7-ին, ժամը 08:40-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճոնապարհի Կապան-Քաջարան հատվածի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (2 քար՝ մոտ 1,5 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխաատակիցների ուժերով վերականգնվել է ավտոճանապարհի երկկողմանի երթևեկությունը: