Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ի ցուցակում կտեսնեք սոցիալիստների և լիբերալների (տեսանյութ)

Քաղաքականություն
davtyan

«Հայաստանի Հանրապետության այս 25-ամյա պատմության մեջ առաջին անգամն է, որ ամենաքիչ թվով կուսակցություններն ու դաշինքներն են մասնակցելու այս համապետական ընտրություններին»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Ըստ նրա՝ խորհրդարանական այս ընտրությունները տարբերվելու են նախորդներից ոչ միայն քաղաքական ուժերի քանակով, այլև քարոզչությամբ. «Ոչ թե լավատես եմ դրա համար, այլ կարծում եմ, որ պատգամավորների՝ նոր Սահմանադրությամբ պայմանավորված գործառույթները կթելադրեն նախընտրական պայքարի որոշակի կանոններ: Դա կլինի ոչ թե մեկը մյուսին քարկոծելու, այլ էլեկտորատի համար պայքար»,-ասաց պատգամավորը՝ որպես օրինակ բերելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Րաֆի Հովհաննիսյանը նախագահական բոլոր ընտրություններին որպես ընդդիմադիր թեկնածու հավաքեց առավելագույն ձայները զուտ քարոզչությունը տանելով այնպես, ինչպես ես նշեցի՝ կոնկրետ խոսք ուղղելով ՀՀ քաղաքացուն»: Արտակ Դավթյանը հավելեց, որ այս ընտրությունների գլխավոր ինտրիգը ցուցակներն են, որոնց հրապարակումը կուսակցությունները հատուկ են ձգձգում: Խոսելով դաշինքների մասին, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե դրանց հիմքում գաղափարական լուրջ ծրագրեր չկան, և դա բնական է. «Սառը քաղաքական հաշվարկն է պատճառը, որ գաղափարական լուրջ հիմքի վրա ցուցակներ չենք տեսնի առաջիկա ընտրությունների ժամանակ»: Ըստ Դավթյանի՝ քաղաքական տարբեր կուրսեր և գաղափարներ ունեցող անձանց և կուսակցությունների միավորումը նույնպես բնական է. «Օրինակ՝ Հանրապետական կուսակցությունը պահպանողական է, բայց դա չի նշանակում, որ այն մերժում է լիբերալ կամ սոցիալիստական գաղափարները: Այնպես որ, ՀՀԿ-ի ցուցակում էլ կտեսնեք այդ հայացքների տեր մարդկանց»: