Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունվար ամսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 22,9 տոկոսով

Պաշտոնական
unnamed-9

2017 թվականի հունվար ամսին` 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 22,9 տոկոս աճ: 2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը կազմել է 168 741 մարդ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար ամսին բեռնափոխադրումը կազմել է 965 տոննա ապրանք, որը 36,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը: Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը 103,8 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար ամսին 24,2 տոկոսով աճել է 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած:   Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար