Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր դրամաշնորհներ ԵՄ-ից՝ ՀԿ-ների համար

Հասարակություն
svitalski

ԵՄ-ը դրամաշնորհներ կտրամադրի  քաղաքացիական ՀԿ-ներին՝ իրենց մեխանիզմներն ու գործառույթները զարգացնելու  համար: Դրամաշնորհը ստանալու համար այսօր ՀԿ-ներին ներկայացվեցին տեխնիկական մանրամասները, թե ինչպես նրանք կարող են  դառնալ ծրագրի շահառու: «Աջակցություն ՀՀ ՔՀԿ կարողությունների հզորացմանը» ծրագրի դասընթացավար Զորան Կրտինիչը նշում է. «Այս դրամաշնորհները ստանալով՝ դուք պետք է ձեր կազմակերպության թիրախային խմբերի շահերն էլ ավելի լավ կարողանաք պաշտպանել, Ձեր ներկայացրած ծրագրից հետո, նրանք պետք է կարողանան անել մի նոր բան, որ նախկինում իրենց չի հաջողվել: Այսինքն՝ փոքր, բայց չափելի օգուտներ պետք է երաշխավորվեն, որպեսզի ձեր ներկայացրած ծրագիրը հաստատվի»: ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այս ծրագիրը համարեց հատուկ, ըստ դեսպանի այն առավելապես  կօգնի մարզերի ՀԿ- ներին. «ԵՄ-ն առաջին անգամ է, որ նման խորը դրամաշնորհային ծրագիր է ներկայացնում: Շատ ուրախ եմ, որ հենց Հայաստանում է մեկնարկում այն»,- նշեց նա հավելելով, որ  ծրագրում հատկապես ուշադրություն է դարձվելու փոքր ՀԿ-ներին: Ծրագրին մասնակից դառնալ ցանկացող ՀԿ-ները պետք է ԵՄ-ին ներկայացնեն իրենց ծրագրերը: Դրանք , ի դեպ, պետք է լինեն երկարաժամկետ: Մասնագետները մի քանի փուլի ընթացքում, կընտրեն մի քանի կազմակերպություն, որոնք էլ կստանան դրամաշնորհ: