Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ցույց և բախումներ Թբիլիսիում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
cuyc

«Ռուսթավի ազոտ» գործարանի նախկին աշխատակիցները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում: Այս մասին հայտնում է ԱլիքՄեդիան։ Նրանց պահանջն է՝ 350 աշխատակիցներին աշխատանքի վերադարձնել: Ցուցարարները վարդերի հրապարակից Ռուսթավելիի պողոտայով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, ինչի արդյունքում մասամբ փակվել է փողոցը, մասնակի սահմանափակվել երթևեկությունը: Ցույցի ընթացքում հրմշտոց եւ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: Նույն պահանջով օրեր առաջ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ռուսթավի քաղաքում: Այնտեղ ևս ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել, տուժել է ակտիվիստներից մեկը: Թբիլիսիում գործարանի նախկին աշխատակիցներին միացել են նաև մի շարք ուսանողներ եւ  հասարակական կազմակերպությունների («Լսարան 115»-ի, «Թբիլիսիի համերաշխության ցանց», «Ազատ գոտի») ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսթավի քաղաքի «Ռուսթավի ազոտ» գործարանի ղեկավարությունը` 350 աշխատակցի էր աշխատանքից ազատել: