Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչ եք բոցաշունչ ելույթներ ունենում՝ կուրծք ծեծելով» (տեսանյութ)

Քաղաքականություն
melkumyan

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում  փոփոխություն կատարելու վերաբերյալ հարակից զեկուցող հանրապետական Հակոբ Հակոբյանից ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ մասնավոր հատվածը մտնելո՞ւ է համակարգի մեջ, թե՝ ոչ: «Պարոն Հակոբյան, դուք այստեղ բոցաշունչ հայրենասիրական ելույթներ եք ունենում, եւ ես ձեզ կոնկրետ ասում եմ պատասխանեք՝ 2 մլրդ ավելացել է, որտեղի՞ց։ Ինչ եք բոցաշունչ ելույթներ ունենում՝ կուրծք ծեծելով: Հստակ բաներ ասեք՝ հուլիսի 1-ից մասնավոր հատվածը մտնելո՞ւ է, թե՝ ոչ»: Հարակից զեկուցող,  Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ  կուրծք ծեծողը ինքը չէ: «Այդ երկու մլրդը ավելացել է առաջին անգամ շուկա մտնողների հաշվին եւ աշխատավարձների գումարների ավելացման հաշվին»: Իսկ ինչ վերաբերում է մասնավոր ոլորտը մտցնելուն, ապա ժամանակը կգա, դա կքննարկեն, դեռ դրա ժամանակը չի լրացել: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն էլ անդրադարձավ ԿԲ քաղաքականությանը՝ ո՞ւր եք տանում ժամանակակից բանկային քաղաքականությունը. «Դուք կառչել եք կայունությունից, ասում եք երկրի զարգացման հերն էլ անիծած, թող մենակ կայուն լինի, իբր դա էլ կայունություն է եւ այս մակրոտնտեսական ճահճի մեջ մտցրել եք երկիրը եւ  այսօր էլ խորացնում եք: Ի՞նչ կապ ունի ԿԲ-ն ներդրումային ֆոնդերի հետ»: