Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհված զինծառայողը Շիրակի մարզից է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մարզեր
1486390715_zang

Փետրվարի 6-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997 թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը: Զինծառայողը Շիրակի մարզի Շիրակ գյուղից է: Արդեն մեկ տարի ծառայում էր բանակում: Ընտանիքն այժ Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում: Շիրակի համայնքապետ Խորեն Հարությունյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշել է, որ տղան ընտանիքի ավագն էր, իրենից փոքր երկու եղբայր ունի: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում