Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանին տեղափոխում են

Հասարակություն
28a6f16189ae170f2e7d54b9123d94a0

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից ցանկանում են տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: «Նրանք ուզում են լրացուցիչ պրոբլեմ եւ լրացուցիչ անգամ ֆիզիկական  ցավ պատճառել Վահան Շիրխանյանին»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը: Պաշտպանի խոսքով՝ սա խոշտանգման նոր ձեւ է, քանի որ Վահան Շիրխանյանը  ողնաշարի անտանելի ցավերի պատճառով չի կարողանում մեքենա նստել. «Նույնիսկ 5 րոպեանոց ճանապարհ չկարողացավ գնալ՝ արյան անալիզ հանձնելու համար, հիմա էլ ուզում են 40 րոպեանոց ճանապարհ տանել»: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը չի մասնակցում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Արթուր Վարդանյանի` զինված խմբի գործով դատական նիստերին, նա ցանկանում է իրեն պատգարակ  տրամադրել:  Մինչդեռ հիմա էլ նիստերին մասնակցելու համար 40 րոպեանոց ճանապարհ պետք է անցնի մեքենայով: «Ուղեկցող մեքենան անընդհատ թափահարում է եւ ողնաշարի ցավեր ունեցող մարդու համար սա խոշտանգում է»,- ավելացրեց Հայկ Ալումյանը: Այս քայլով, ըստ պաշտպանի՝ ցանկանում են Վահան Շիրխանյանի կամքը կոտրել, սակայն դա իրենց չի հաջողելու: