Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7-ի փոխարեն 0,5 տոկոս. Տնտեսական աճի ցուցանիշը

Քաղաքականություն
Dram-800x445-620x330

Ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող Սուտ.am կայքի նոր հրապարակումը Դեռևս 2013թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով չապահովի 7% տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Մինչ 2015-ը Այս լույսի ներքո վերհիշենք, թե ինչպիսի՞ տնտեսական աճ են խոստացել տարբեր կառավարություններ 2013թ․-ից հետո։ Այսպիսով, չնայած Սերժ Սարգսյանի հայտարարությանը, կառավարությունը 2013թ․-ին պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում 2014-2016թթ․-ի համար կանխատաեսում էր 6․3-6․4% տնտեսական աճ։ 2014թ․-ի պետական բյուջեով կանխատեսումը ստանում է ավելի համեստ տեսք․ կառավարությունը խոստանում է ՀՆԱ-ի աճ՝ 5.2%-ի չափով։ Կառավարության ներկայացրած 2015թ.-ի բյուջեի նախագծով նախատեսվում էր ընդամենը 4․1% տնտեսական աճ, իսկ տարեվերջին ԿԲ նախագահի տեղակալն ասաց, որ այդ տարի կարող է խոսք գնալ ընդամենը 2.5-3.8% տնտեսական աճի մասին։ Այսպիով, պարզ է դառնում, որ չնայած բավական լավատեսական կանխատեսումներին, այնուամենայնիվ, 2013թ.-ին հաջորդող տարիներին տնտեսական աճի տեմպերը տատանվել են 3-4%-ի շրջանակներում: 2016-ը Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել  է տվյալներ 2016թ.-ի տնտեսության վիճակի վերաբերյալ, ըստ որոնց՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 100.5%: Այդպիսով, 2016թ. Հայաստանում ապահովել է ոչ թե նախատեսված 2.2-2.4% տնտեսական աճ, այլ ընդամենը 0.5%։ Այսուամենայնիվ, ինչպես երևում է ներկայացված գծապատկերից, հաջորդող բոլոր տարիներին ՀՀ փոփոխվող կառավարությունները այդպես էլ չեն կարողացել ապահովել այս ցուցանիշները: Տնտեսական աճի նման ցածր մակարդակը բավականին անհագստացնող է, քանզի ակնհայտ է, որ տնտեսական աճի այսպիսի տեմպերով հնարավոր չէ կրճատել 18%-ը գերազանցող գործազրկության և 31%-ը գերազանցող աղքատության մակարդակները: Տնտեսագիտական հետազոտությունները պնդում են, որ միայն տնտեսական աճի 5% և ավելի մակարդակի պայմաններում է հնարավոր նշանակալիորեն կրճատել աղքատության մակարդակը և ապահովել զբաղվածության աճ: Տնտեսագիտության մեջ տարածված մեկ այլ կանոնի համաձայն («70-ի կանոն»)՝ տնտեսական աճի 0.5%-ի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա կրկնապատկել իր ՀՆԱ-ն միայն 140 տարի հետո: 2016թ. գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կրճատվել է 5%-ով, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի ծավալները կրճատվել են 5.2%-ով, իսկ բուսաբուծական արտադրանքի ծավալները՝ 11.7%-ով: 10.1%-ի անկում է գրանցվել նաև շինարարության ոլորտում, այդ թվում՝ 37.7%-ով անկում է ապրել բնակարանային շինարարությունը: Առավել բարվոք վիճակում է գտնվում առևտրի և ծառայությունների ոլորտը, որտեղ գրանցվել է 1% աճ և ադյունաբերության ոլորտը, որտեղ գրանցվել է շուրջ 6.7%-ի հասնող աճ: